Հուզական ինտելեկտ
ԵՐԲ
ԿԱՅԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՐԱՆՆԵՐԸ2026 թ. սեպտեմբերի 19, շաբաթ · 14:00–17:00
ՈՐՏԵՂ
LumiSpace
ԼԵԶՈՒՆ
Հայերեն

Աննա Թովմասյան
Կայացած
Այս աշխատարանի մասին
Երբեմն արձագանքում ենք ավելի շուտ, քան հասկանում՝ ինչ ենք զգում։ Այս աշխատարանում ժամանակ ենք տրամադրելու այդ պահերը նկատելուն և հասկանալուն, թե զգացմունքներն ինչպես են ազդում մեր որոշումների ու հարաբերությունների վրա։
Աշխատելու ենք Յեյլի համալսարանի Հուզական ինտելեկտի կենտրոնում մշակված RULER մոտեցմամբ՝ ճանաչել, հասկանալ, անվանել, արտահայտել և կարգավորել հույզերը։ Mood Meter գործիքի, Meta-Moment կոչվող դադարի և քո կյանքի օրինակների միջոցով փորձելու ենք ավելի գիտակցված արձագանքել։
Կաշխատենք ինքնավերլուծության հարցերով։ Ցանկության դեպքում կարող ես փորձով կիսվել զույգերով կամ փոքր խմբերում։ Հանդիպումից հետո կունենաս վարժություններ, որոնք կարող ես շարունակել առօրյայում։ Նախնական փորձ պետք չէ։
Աշխատարանը վարում է․
Յուրաքանչյուր թեմայի շուրջ աշխատում ենք մասնագետների հետ, որոնք այն գիտեն թե՛ ուսումնասիրությունից, թե՛ սեփական փորձից։

Աննա Թովմասյան
ԲԱՆԱԽՈՍ, ՖԱՍԻԼԻՏԱՏՈՐ
Աննա Թովմասյանը քոուչ է և ֆասիլիտատոր՝ հոգեբանական դիմակայունության և անձնային աճի ոլորտում 7+ տարվա փորձով։ Նա վերապատրաստվել է Erickson Coaching International-ում (Կանադա), հանդիսանում է Neurographica-ի սերտիֆիկացված հրահանգիչ, Phoenix Rebirth հոգեբանական խաղի ֆասիլիտատոր և այժմ շարունակում է կրթությունը Somatic Coaching-ի (Լոնդոն) ուղղությամբ։ Աննան համադրում է փաստահեն, լուծումներին միտված քոուչինգը, նեյրոգիտությունը և սոմատիկ պրակտիկաները՝ օգնելով մարդկանց զարգացնել դիմակայունություն, ամրապնդել էմոցիոնալ ինտելեկտը և դառնալ ավելի արդյունավետ առօրյա կյանքում։
ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆՓԱԿԵԼ
Աննա Թովմասյանը քոուչ է և ֆասիլիտատոր՝ հոգեբանական դիմակայունության և անձնային աճի ոլորտում ավելի քան յոթ տարվա փորձով։ Նա ունի կիրառական մաթեմատիկայի բակալավրի և ՏՏ բիզնեսի կառավարման մագիստրոսի աստիճան։ Վերապատրաստվել է Erickson Coaching International-ում (Կանադա), հանդիսանում է Neurographica-ի սերտիֆիկացված հրահանգիչ, Phoenix Rebirth հոգեբանական խաղի ֆասիլիտատոր և այժմ շարունակում է կրթությունը Somatic Coaching-ի (Լոնդոն) ուղղությամբ։
Նախքան քոուչ դառնալը, Աննան երկար տարիներ զբաղեցրել է ղեկավար պաշտոններ տեխնոլոգիական և հասարակական ոլորտներում։ Նա եղել է Հայաստանի առաջին ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների DigiTec 2005 ցուցահանդեսի հիմնադիր տնօրենը։ 2020 թվականի պատերազմի ժամանակ նա հոգեբանական դիմակայունության թրեյնինգներ է անցկացրել Հայաստանի տարբեր մարզերում։ Այսօր նա համադրում է փաստահեն, լուծումներին միտված քոուչինգը, նեյրոգիտությունը և սոմատիկ պրակտիկաները՝ օգնելով անհատներին և խմբերին զարգացնել դիմակայունություն, ամրապնդել էմոցիոնալ ինտելեկտը և դառնալ ավելի արդյունավետ առօրյա կյանքում։
Ինչ ենք փորձելու միասին
- Ճանաչել էմոցիան քո մարմնում և շրջապատի մարդկանց մոտ նախքան այն որոշում կկայացնի քո փոխարեն
- Հասկանալ զգացմունքի իրական պատճառը՝ փոխանակ մեղադրելու առիթ հանդիսացած գործոնին
- Ճշգրիտ անվանել էմոցիաները Mood Meter-ի օգնությամբ՝ «լավ եմ» կամ «սթրեսի մեջ եմ» ընդհանուր ձևակերպումների փոխարեն
- Ազնվորեն արտահայտել բարդ զգացմունքները՝ առանց դրանք թաքցնելու կամ դիմացինի վրա թափելու
- Կիրառել Meta-Moment-ը և մարմնի վրա հիմնված կարգավորման հնարքները՝ դադար ստեղծելու համար, և հեռանալ workbook-ով ու reflecting journal-ով՝ պրակտիկան շարունակելու համար
Կարևոր մանրամասներ
ԵՐԲ
ԿԱՅԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՐԱՆՆԵՐԸ2026 թ. սեպտեմբերի 19, շաբաթ14:00–17:00
ՈՐՏԵՂ
LumiSpace65/5 Halabyan St, Yerevan 0078Բացել Google Maps-ում ↗
ՁԵՎԱՉԱՓ
Առկա · 3 ժամ · նախնական փորձ չի պահանջվում
ՀԱՐՑԵՐ
Հարցեր, որ կարող են առաջանալ
Նախնական գիտելիքներ պե՞տք են։
Ոչ։ Սկսում ենք հիմնական գաղափարներից ու միասին աշխատում գործնական օրինակների վրա։ Տվյալ թեմայով փորձ ունենալը պարտադիր չէ։
Եթե կարող եմ հարցնել ChatGPT-ին, ինչո՞ւ գալ։
Պատասխանը կարդալն ու սեփական իրավիճակում փորձելը տարբեր փորձառություններ են։ Այստեղ կարող ես հարցեր տալ, ուրիշների հետ փորձել սովորածդ ու բանախոսից հետադարձ կապ ստանալ։
Ի՞նչ կարող է տալ երեք ժամը։
Կարող ես ավելի լավ հասկանալ թեման, փորձել գործնական մոտեցում ու հասկանալ՝ ինչից սկսել։ Հմտությունը զարգանում է դրանից հետո՝ շարունակական փորձով ու աշխատանքով։
Ի՞նչ լեզվով են անցկացվում աշխատարանները։
Հայերեն։ Որոշ տերմիններ և նյութեր կարող են անգլերեն լինել։
Որտե՞ղ են անցկացվում աշխատարանները։
LumiSpace-ում (Հալաբյան 65/5, Երևան 0078)։
Կարո՞ղ եմ հետ ստանալ գումարս։
Այո։ Եթե մասնակցես աշխատարանին և զգաս, որ այն քեզ օգտակար չէր, կապվիր մեզ հետ, և մենք ամբողջությամբ կվերադարձնենք տվյալ հանդիպման գումարը՝ առանց ավելորդ հարցերի։ Փաթեթների դեպքում գումարի վերադարձը կատարվում է անհատապես և վերաբերում է միայն կոնկրետ աշխատարանին կամ փաթեթի չօգտագործված մասին, ոչ թե արդեն իսկ հաճախած բոլոր հանդիպումներին։