21ST CENTURY SURVIVAL SKILLSBY LUMIVERSE

Չեղարկման և գումարի վերադարձի քաղաքականություն

Այս էջի հայերեն տեքստը հանդիսանում է հիմնականը։ Անգլերեն տարբերակը տրամադրվում է հարմարության համար։

1. Ինչ ենք վաճառում

Կայքում վաճառվում է շաբաթ օրերին՝ 14:00–17:00, ք. Երևանում անցկացվող առանձին աշխատարանի մասնակցության տոմս, 4 աշխատարանի փաթեթ (չորս կրեդիտ) կամ 12-ամսյա տարեկան անդամակցություն։ Բոլոր գները ներկայացված են ՀՀ դրամով (֏), ներառում են բոլոր հարկերը և հրապարակված են կայքի «Արժեքներ» բաժնում։

2. Մասնակցի կողմից չեղարկում

  • Աշխատարանի մեկնարկից առնվազն 24 ժամ առաջ չեղարկելու դեպքում մասնակիցը կարող է կամ տեղափոխել իր մասնակցությունը հաջորդ շաբաթ օրերից որևէ մեկին, կամ ստանալ վճարված գումարի ամբողջական վերադարձ։
  • Աշխատարանի մեկնարկից պակաս քան 24 ժամ առաջ չեղարկելու կամ չներկայանալու դեպքում գումարը չի վերադարձվում, սակայն մասնակցությունը մեկ անգամ կարող է տեղափոխվել հաջորդ աշխատարաններից մեկին։
  • Չեղարկելու համար բավական է գրել կամ զանգահարել ստորև նշված կոնտակտներով՝ նշելով անունը, ազգանունը և տոմսի համարը։

3. Բավարարվածության երաշխիք

Եթե մասնակցում եք աշխատարանին և գտնում, որ այն օգտակար չէր, կապվեք մեզ հետ, և մենք ամբողջությամբ կվերադարձնենք տվյալ աշխատարանի վճարը։ Առանց ավելորդ հարցերի։

Դիմումն ընդունվում է աշխատարանի օրվանից հետո 7 օրվա ընթացքում։

4. Փաթեթներ և տարեկան անդամակցություն

  • Փաթեթի և տարեկան անդամակցության վերադարձը կատարվում է ձեռքով և վերաբերում է միայն տվյալ աշխատարանին կամ չօգտագործված մասին, ոչ թե նախկինում այցելած բոլոր աշխատարաններին։
  • Չօգտագործված մասը հաշվարկվում է որպես վճարված գումարի և արդեն այցելած աշխատարանների՝ առանձին տոմսի գնով հաշվարկված արժեքի տարբերությունը։
  • Տեսագրություններին և լրացուցիչ նյութերին արդեն տրամադրված հասանելիությունը դադարեցվում է վերադարձի պահին։

5. Կազմակերպչի կողմից չեղարկում կամ տեղափոխում

Եթե աշխատարանը չեղարկվում կամ տեղափոխվում է կազմակերպչի կողմից, մասնակիցն իր ընտրությամբ կամ պահպանում է իր կրեդիտը՝ նոր ամսաթվի համար, կամ ստանում է վճարի ամբողջական վերադարձ։ Այս դեպքում վերադարձի համար ժամկետային սահմանափակում չկա։

6. Վերադարձի կարգը և ժամկետները

  • Վերադարձի դիմումն ուղարկվում է 21c-survival-skills@rearmenia.com հասցեին կամ ներկայացվում է հեռախոսով՝ +374 44 199 199 / +374 33 341 126։
  • Գումարը վերադարձվում է բացառապես վճարման նույն եղանակով՝ նույն բանկային քարտին կամ նույն Idram հաշվին, որով կատարվել է վճարումը։ Կանխիկ վերադարձ չի կատարվում։
  • Օպերատորը վերադարձի հանձնարարականը տալիս է դիմումն ստանալուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում. գումարի՝ քարտին կամ դրամապանակին մուտքագրման ժամկետը որոշվում է թողարկող բանկի կամ Idram-ի կողմից և կարող է տևել մինչև 30 օր։
  • Վերադարձի հետ կապված ծառայության վճարներ Օպերատորը չի գանձում։

7. Նվիրատվության միջոցներ և զեղչի կոդեր

  • Նվիրաբերած անձի հաշվին առկա միջոցները նրա նվիրատվության գումարն են, որը, մեր խոստման համաձայն, հանվում է աշխատարանի տոմսի արժեքից։ Դրանք ժամկետ չունեն և չեն այրվում։
  • Այդ միջոցները կանխիկ կամ այլ ձևով հետ չեն վերադարձվում և չեն փոխանցվում այլ անձի։ Հաշվի տերը կարող է տոմս գնել ուրիշի համար, սակայն գնումը կատարում է ինքը՝ իր անձնական հղումով։
  • Եթե տոմսի արժեքի մի մասը վճարվել է նվիրատվության միջոցներով, ապա վերադարձի դեպքում քարտին կամ դրամապանակին վերադարձվում է միայն փաստացի վճարված գումարը, իսկ միջոցները վերադառնում են հաշվին։
  • Եթե աշխատարանը չեղարկվում է կազմակերպչի կողմից, դրա վրա ծախսված միջոցներն ամբողջությամբ վերադառնում են հաշվին։
  • Զեղչի կոդերն ունեն գործողության ժամկետ և կիրառման սահմանափակում. մեկ անձ կարող է տվյալ կոդն օգտագործել մեկ անգամ։ Կոդը կարող է կիրառվել նվիրատվության միջոցների հետ միասին։

8. Բողոքներ

Ծառայության կամ վճարման հետ կապված ցանկացած բողոք կարող եք ուղարկել 21c-survival-skills@rearmenia.com հասցեին։ Պատասխանում ենք առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Օպերատոր

  • «ԼՈՒՄԻՎԵՐՍ» Փակ Բաժնետիրական Ընկերություն (ՓԲԸ)
  • Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 65/5, 0078
  • ՀՎՀՀ՝ 01369681
  • Հ/Հ՝ 1570061461934600
  • Էլ. հասցե՝ 21c-survival-skills@rearmenia.com
  • Հեռախոս՝ +374 44 199 199 / +374 33 341 126