Գաղտնիության և անձնական տվյալների մշակման քաղաքականություն
Հայաստանի Հանրապետություն, Երևան
Այս էջի հայերեն տեքստը հանդիսանում է հիմնականը։ Անգլերեն տարբերակը տրամադրվում է հարմարության համար։
1. Ընդհանուր դրույթներ
Այս քաղաքականությունը սահմանում է անձնական տվյալների մշակման կարգը և ապահովում է տվյալների անվտանգության միջոցառումները՝ համաձայն ՀՀ օրենսդրության և միջազգային լավագույն փորձի։ Այն վերաբերում է «ԼՈՒՄԻՎԵՐՍ» Փակ Բաժնետիրական Ընկերության (ՓԲԸ) կողմից գործող 21c.lumiverse.global կայքին, որը ներկայացնում է «21-րդ դարի գոյատևման հմտություններ» աշխատարանների շարքը (այսուհետ՝ Օպերատոր)։
Օպերատորի նպատակն է իր գործունեության ընթացքում պաշտպանել անհատի անձնական տվյալները, այդ թվում՝ մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը։
2. Քաղաքականությունում կիրառվող հիմնական հասկացությունները
- Անձնական տվյալների մշակում – տվյալների մշակումը տեխնիկական միջոցներով։
- Վեբկայք – 21c.lumiverse.global և նրա ենթադոմենները։
- Տվյալների համակարգ – բազաներ, որտեղ պահվում և մշակվում են անձնական տվյալները։
- Անանունացում – գործողություններ, որոնց արդյունքում անհնար է որոշել տվյալների պատկանելիությունը առանց լրացուցիչ տեղեկատվության։
- Մշակում – տվյալների վրա կատարվող ցանկացած գործողություն՝ հավաքում, պահում, օգտագործում, փոխանցում, ջնջում։
- Օպերատոր – «ԼՈՒՄԻՎԵՐՍ» ՓԲԸ։
- Անձնական տվյալներ – տեղեկատվություն, որը թույլ է տալիս նույնականացնել կայքի օգտատիրոջ։
- Օգտատեր – կայքի ցանկացած այցելու։
- Տվյալների տրամադրում – տվյալների բացահայտում որոշակի անձին։
- Տվյալների տարածում – տվյալների հասանելի դարձնելը անսահմանափակ անձանց շրջանակի համար։
- Տվյալների ոչնչացում – տվյալների անդառնալի ջնջում։
3. Մշակման ենթակա տվյալների ցանկը
3.1. Գրանցման ընթացքում հավաքվող տվյալներ՝
- Անուն, ազգանուն
- Էլ. հասցե
- Հեռախոսահամար
- Տարիք (ըստ ցանկության)
- Մասնագիտություն (ըստ ցանկության)
- Հարցման դեպքում՝ նախընտրած կապի եղանակը, Telegram-ի օգտանունը, հետաքրքրող թեմաները, ընտրած ձևաչափը, ընկերությունը, դերը և թիմի չափը։ Պահպանվում է նաև համաձայնության փաստը։
- 3.2. Կատարվում է նաև անանուն տվյալների հավաքագրում (օրինակ՝ cookies ֆայլեր և վերլուծական համակարգեր), որոնք օգտագործվում են կայքի բարելավման նպատակով։
4. Տվյալների մշակման նպատակները
4.1. Մենք կարող ենք հավաքագրել, պահպանել, օգտագործել և բացահայտել տեղեկատվություն հետևյալ նպատակներով, և անձնական տվյալները չեն մշակվելու այս նպատակներին հակասող ձևով.
- աշխատարանի տոմսը ձևակերպելու, վճարումը մշակելու և QR տոմսն ուղարկելու համար;
- կապ հաստատելու և հաղորդակցվելու ձեզ հետ՝ ներառյալ աշխատարանի վերաբերյալ տեղեկատվությունը;
- աշխատարան ընտրելու հարցում օգնելու, ընկերությունների հարցումներին պատասխանելու, նոր թեմաների մասին տեղեկացնելու և թեմաների պահանջարկը գնահատելու համար՝ տրված համաձայնության շրջանակում;
- ներքին հաշվառման և վարչական նպատակներով;
- վերլուծության և կայքի բարելավման նպատակներով;
- մեր իրավական պարտավորությունները կատարելու և ցանկացած վեճ լուծելու նպատակով։
4.2. Օգտատերը կարող է ցանկացած պահի հրաժարվել տեղեկատվական հաղորդագրություններից՝ ապաբաժանորդագրվելով նամակի համապատասխան հղումով կամ էլ. նամակ ուղարկելով 21c-survival-skills@rearmenia.com հասցեին՝ նշելով «Հրաժարում տեղեկատվական հաղորդագրություններից»։ Աշխատարանի տոմսի և վճարման հետ կապված սպասարկման նամակները շարունակում են ուղարկվել։
5. Իրավական հիմքերը
- 5.1. Տվյալները մշակվում են՝ ստանալով օգտատիրոջ համաձայնությունը, տվյալների մուտքագրման միջոցով։
- 5.2. Անանուն տվյալները մշակվում են միայն այն դեպքում, երբ դրանք թույլատրված են օգտատիրոջ բրաուզերի միջոցով։
- 5.3. Իրավական հիմքեր են նաև՝ ՀՀ օրենսդրությունը, Օպերատորի կանոնադրությունը, Օպերատորի և սուբյեկտների միջև կնքված պայմանագրերը, այդ թվում՝ օֆերտաները։
6. Տվյալների սուբյեկտների կատեգորիաները
21c.lumiverse.global կայքի բոլոր օգտատերերը։
7. Բացահայտման կանխարգելման մեխանիզմներ
Օպերատորը իրականացնում է հետևյալ միջոցառումները՝
- Ներքին վերահսկողություն և համապատասխանության գնահատում
- Տվյալների պաշտպանությանը վերաբերող աշխատակիցների ուսուցում
- Մշակման նպատակների հստակեցում
- Տվյալների արդիականության ապահովում
8. Մշակման, պահպանման և փոխանցման կարգը
8.1. Օպերատորը ապահովում է տվյալների անվտանգությունը։
8.2. Տվյալները կարող են փոխանցվել՝
- Օպերատորի աշխատակիցներին
- Ծառայություններ մատուցող երրորդ կողմերին՝ գաղտնիության երաշխավորմամբ. Supabase (տվյալների պահպանում), HubSpot (կայքի հարցումների և կապի տվյալների կառավարում), Resend (էլ. նամակների առաքում), Vercel (կայքի սպասարկում), ArCa և Idram (վճարումների մշակում)
- ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ իրավապահ մարմիններին
- 8.3. Օգտատերը կարող է տվյալները թարմացնել կամ ցանկացած պահի հետ կանչել իր համաձայնությունը՝ էլ. նամակ ուղարկելով 21c-survival-skills@rearmenia.com հասցեին։
9. Տվյալների ոչնչացման կարգը
Տվյալների մշակման նպատակն ավարտվելու կամ համաձայնության հետկանչման դեպքում Օպերատորը պարտավոր է տվյալները վերացնել։
10. Եզրափակիչ դրույթներ
- 10.1. Օգտատերը կարող է հարցումներ ուղարկել 21c-survival-skills@rearmenia.com էլ. հասցեին։
- 10.2. Քաղաքականությունը ուժի մեջ է մինչև նոր խմբագրության հրապարակումը։
- 10.3. Քաղաքականության ամբողջական տեքստը հրապարակված է՝ https://21c.lumiverse.global/privacy-policy
Օպերատոր
- «ԼՈՒՄԻՎԵՐՍ» Փակ Բաժնետիրական Ընկերություն (ՓԲԸ)
- Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 65/5, 0078
- ՀՎՀՀ՝ 01369681
- Հ/Հ՝ 1570061461934600
- Էլ. հասցե՝ 21c-survival-skills@rearmenia.com
- Հեռախոս՝ +374 44 199 199 / +374 33 341 126