Ի՞նչ է պետք սովորել այսօրվա աշխարհում ապրելու համար։
Աշխարհը փոխվում է։ Սովորելու, ինքնուրույն մտածելու ու իրար հասկանալու կարողությունները մեզ հիմա ավելի շատ են պետք։ 21C-ն ստեղծել ենք, որ միասին զարգացնենք դրանք։
Կրթությունն ու աշխարհը տարբեր արագությամբ են փոխվում
Մեր կրթության մեծ մասը դեռ կառուցված է բոլորի համար նույն ծրագրի, նույն տեմպի ու նախապես հայտնի պատասխանների շուրջ։ Բայց կյանքում խնդիրները հազվադեպ են հստակ հրահանգներով գալիս։
AI-ն փոխում է այն, թե ինչ կարող ենք վստահել տեխնոլոգիաներին։ Դրա հետ ավելի կարևոր է դառնում մեր դատողությունը՝ ինչ հարց տալ, ինչին վստահել, ինչ սովորել ու ինչ անել հետո։
Մեզ պետք է միջավայր, որտեղ կարող ենք փորձել այս ամենը՝ սովորել անծանոթ բան, հասկանալ մեր զգացմունքները, լսել դիմացինին ու որոշումներ կայացնել անորոշության մեջ։ Հենց այս աշխատանքն ենք ուզում միասին անել։
Ինչից ենք ելնում
Հմտություններ, որոնք պետք են նաև վաղը
Գործիքները փոխվում են։ Սովորելու, հստակ մտածելու ու մարդկանց հետ աշխատելու կարողություններն օգնում են օգտվել նոր գործիքներից և կողմնորոշվել նոր իրավիճակներում։
Հասկանալը սկիզբն է
Երեք ժամում կարող ես թեման ավելի լավ հասկանալ ու առաջին անգամ նոր մոտեցում փորձել։ Հմտությունը զարգանում է, երբ շարունակում ես այն կիրառել քո առօրյայում։
Սովորում ենք մասնակցելով
Հարցերը, քննարկումներն ու գործնական վարժություններն օգնում են գաղափարները կապել սեփական փորձի հետ։ Քո փորձն էլ հանդիպման կարևոր մասն է։
Կրթություն՝ ավելի լիարժեք կյանքի համար
Մեզ հետաքրքրում է ոչ միայն աշխատանքի արդյունավետությունը։ Այս հմտություններն օգնում են ավելի լավ հասկանալ մեզ, հարաբերություններ կառուցել և տեղ բացել այն ամենի համար, ինչը մեր կյանքին իմաստ է տալիս։
Սկսում ենք աշխատարաններից ու շարունակում միասին
Սկսում ենք չորս թեմայից՝ սովորել սովորել, հուզական ինտելեկտ, կոնֆլիկտների կառավարում և աճի մտածելակերպ։ Ամեն աշխատարանում մեկ թեմա ենք ուսումնասիրում՝ քննարկելով ու գործնականում փորձելով։
Քո հետաքրքրություններն օգնում են որոշել հաջորդ քայլերը։ Թեմաների քվեարկությամբ կհասկանանք՝ որ աշխատարաններն ու ավելի երկար դասընթացներն են մարդկանց պետք։
Երկարաժամկետ ուզում ենք ստեղծել սովորելը շարունակող մարդկանց համայնք։ Աշխատարաններն առաջին քայլն են դեպի մի միջավայր, որտեղ կարող ենք զարգանալ, փորձով կիսվել ու իրար աջակցել։
Ովքեր են ստեղծում ծրագիրը
21C-ն ստեղծում և կազմակերպում է Lumiverse-ի՝ նախկին reArmenia Academy-ի թիմը։
Lumiverse-ի ծրագիր
Lumiverse-ը՝ նախկին reArmenia Academy-ն, իր կրթական ծրագրերով աշխատել է ավելի քան 17 000 սովորողի և 100 կազմակերպության հետ։
21C-ն այդ աշխատանքի շարունակությունն է։ Նոր տեխնոլոգիաներից օգտվելուն զուգահեռ՝ զարգացնում ենք մտածելու, սովորելու և մարդկանց հետ աշխատելու կարողությունները։
Մեր թիմը

Արշակ Ուլուբաբյան
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Արշակ Ուլուբաբյանն ավելի քան 20 տարի է անցկացրել տեխնոլոգիաների և ձեռնարկատիրության ոլորտում՝ որպես ծրագրային ապահովման և AI-ի առաջատար ինժեներ՝ ղեկավարելով մեծ թիմեր միջազգային ընկերություններում, և որպես սեփական ստարտափների ու խորհրդատվական ընկերությունների հիմնադիր։ Վերջին տարիներին նրա գործունեությունը կենտրոնացած է կրթական նորարարությունների վրա՝ ուսումնական ծրագրերի մշակում, AI-գրագիտության ծրագրերի ստեղծում և այն հարցի պատասխանի որոնում, թե ինչպիսին պետք է լինի կրթությունն իրականում AI-ի դարաշրջանում։ Այս շարքը սկիզբ է առել որպես այդ հարցի նրա պատասխանը։

Գևորգ Պողոսյան
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Գևորգը ձեռնարկատեր է, կրթական ոլորտի գործիչ և էկոհամակարգերի ստեղծող՝ Idram-ի, TCF Group-ի և Prelaunch.com-ի համահիմնադիրը, իսկ այսօր՝ Lumiverse-ի և reArmenia-ի գլխավոր տնօրենը։ Նրա ողջ կարիերան ինքնավերափոխման մի պատմություն է, ինչի մասին էլ հենց այս շարքն է։

Էլլա Մանուկյան
ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ
Էլլա Մանուկյանը կրթական ծրագրերի դիզայներ է, AI-ի դասավանդող և համակարգող, ով համադրում է համակարգչային գիտությունների իր գիտելիքները գործնական դասավանդման հետ։ Լինելով ծրագրավորող, ով դարձել է մաթեմատիկայի ու ICT-ի ուսուցիչ և օլիմպիադային պատրաստող մասնագետ՝ 2025 թվականից ի վեր նա նախագծում և համակարգում է AI կրթական ծրագրերը՝ սկզբնական փուլից մինչև վերջնական իրականացում՝ միաժամանակ ինքը դասավանդելով AI։ Տեխնիկական գրագիտության, դասավանդման և համակարգման այդ համադրությունն է այն արժեքը, որը նա բերում է այս շարքի կազմակերպմանը։

Ագաթա Կարապետյան
ՄԱՐՔԵԹԻՆԳ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Ագաթա Կարապետյանը մարքեթինգի և հաղորդակցության մասնագետ է, ձեռներեց և GAMA Marketing Agency-ի հիմնադիրը։ Ավելի քան տասը տարի նա գործունեություն է ծավալում ռազմավարության, ստեղծարարության ու հաղորդակցության հատման կետում՝ օգնելով գաղափարներին վերածվել նշանակալի բրենդների, իսկ մասնագիտական աշխատանքին զուգահեռ՝ դասավանդում է մարքեթինգ, բրենդինգ և դիջիթալ հաղորդակցություն։ Ագաթայի աշխատանքն արտացոլում է մարքեթինգի զարգացումը մշակույթի, տեխնոլոգիաների ու սպառողական վարքագծի փոփոխություններին համընթաց՝ կենտրոնանալով բրենդների արդիականության պահպանման վրա մի դարաշրջանում, երբ AI-ը վերափոխում է ստեղծագործելու և լսարանի հետ կապ հաստատելու ուղիները։ Հենց այս փորձառությունն ու տեսլականն է նա ներդնում՝ աշխատարանների այս շարքը թիրախային լսարանին լավագույնս ներկայացնելու և հասանելի դարձնելու համար։