21ST CENTURY SURVIVAL SKILLSBY LUMIVERSE

ՀԱՐՑԵՐ

Հարցեր, որ կարող են առաջանալ

Նախնական գիտելիքներ պե՞տք են։

Ոչ։ Սկսում ենք հիմնական գաղափարներից ու միասին աշխատում գործնական օրինակների վրա։ Տվյալ թեմայով փորձ ունենալը պարտադիր չէ։

Աշխատարանները AI-ի մասի՞ն են։

Կենտրոնում այն է, թե ինչպես ենք սովորում, մտածում, հասկանում մեր զգացմունքներն ու աշխատում ուրիշների հետ։ AI գործիքներ էլ ենք օգտագործում, երբ դրանք օգնում են այս հմտությունները զարգացնել։

Եթե կարող եմ հարցնել ChatGPT-ին, ինչո՞ւ գալ։

Պատասխանը կարդալն ու սեփական իրավիճակում փորձելը տարբեր փորձառություններ են։ Այստեղ կարող ես հարցեր տալ, ուրիշների հետ փորձել սովորածդ ու բանախոսից հետադարձ կապ ստանալ։

Ի՞նչ կարող է տալ երեք ժամը։

Կարող ես ավելի լավ հասկանալ թեման, փորձել գործնական մոտեցում ու հասկանալ՝ ինչից սկսել։ Հմտությունը զարգանում է դրանից հետո՝ շարունակական փորձով ու աշխատանքով։

Կարո՞ղ եմ գալ մենակ։

Այո։ Կարող ես գալ մենակ։ Վարժությունների ու քննարկումների ընթացքում կծանոթանաս մյուս մասնակիցների հետ։

Ինչի՞ պատրաստ լինեմ։

Պատրաստ եղիր մասնակցելու՝ հարցեր տալու, վարժություններ փորձելու և քո կյանքի իրավիճակներին նոր հայացքով նայելու։ Աշխատարանները նախատեսված են մեծահասակների համար։

Կարո՞ղ եմ մասնակցել միայն մեկ աշխատարանի։

Այո։ Յուրաքանչյուր աշխատարան ինքնուրույն է։ Կարող ես ընտրել հենց այն թեման, որն այս պահին քեզ հետաքրքրում է։

Ինչպե՞ս է գործում 4 աշխատարանի փաթեթը։

Փաթեթով ստանում ես չորս աշխատարանի մասնակցելու իրավունք՝ գնման պահից ութ շաբաթվա ընթացքում։ Ամսաթվերը կարող ես ընտրել հետո։ Փաթեթի գինը 60 000 ֏ է՝ 15 000 ֏ յուրաքանչյուր աշխատարանի համար։

Ինչպե՞ս է գործում տարեկան անդամակցությունը։

Տարեկան անդամակցությունը տալիս է բոլոր աշխատարանները 12 ամսվա ընթացքում, առաջնահերթ ամրագրում մինչև հանրային վաճառքը, հանդիպումների տեսագրություններ և նյութեր, ինչպես նաև մուտք դեպի անդամների համայնք։

Արդյո՞ք ստանալու եմ ձայնագրությունները։

Մեկ տարվա փաթեթ ունեցողները ստանում են ձայնագրությունների հասանելիություն։ Այլ տոմսերի և փաթեթների դեպքում ձայնագրությունները տրամադրվում են միայն այն ժամանակ, երբ դա հատուկ նշված է։

Նյութեր տրամադրվո՞ւմ են։

Այո, եթե տվյալ աշխատարանի համար առկա են համապատասխան նյութեր։

Վկայական տրամադրվո՞ւմ է։

Այս փուլում վկայականներ չենք տրամադրում։

Ի՞նչ լեզվով են անցկացվում աշխատարանները։

Հայերեն։ Որոշ տերմիններ և նյութեր կարող են անգլերեն լինել։

Որտե՞ղ են անցկացվում աշխատարանները։

LumiSpace-ում (Հալաբյան 65/5, Երևան 0078)։

Կարո՞ղ ենք աշխատարան կազմակերպել մեր թիմի համար։

Այո։ Պատմիր թիմիդ մասին, և միասին կընտրենք թեման ու ձևաչափը։ Մանրամասները՝ «Ընկերությունների համար» էջում։

Կարո՞ղ եմ հետ ստանալ գումարս։

Այո։ Եթե մասնակցես աշխատարանին և զգաս, որ այն քեզ օգտակար չէր, կապվիր մեզ հետ, և մենք ամբողջությամբ կվերադարձնենք տվյալ հանդիպման գումարը՝ առանց ավելորդ հարցերի։ Փաթեթների դեպքում գումարի վերադարձը կատարվում է անհատապես և վերաբերում է միայն կոնկրետ աշխատարանին կամ փաթեթի չօգտագործված մասին, ոչ թե արդեն իսկ հաճախած բոլոր հանդիպումներին։

Ինչպե՞ս կարող եմ կապվել ձեզ հետ։

Գրիր 21c-survival-skills@rearmenia.com էլ. հասցեին կամ զանգահարիր +374 44 199 199 / +374 33 341 126 հեռախոսահամարներով։

Ինչպե՞ս գնել տոմսը։

Ընտրիր աշխատարանը, վճարիր առցանց և ստացիր QR տոմսդ էլ. փոստով։ Մուտքի մոտ ցույց տուր տոմսը։