21ST CENTURY SURVIVAL SKILLSBY LUMIVERSE
ԱՇԽԱՏԱՐԱՆ 03

Կոնֆլիկտների կառավարում

  • ԵՐԲ

    ԿԱՅԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՐԱՆՆԵՐԸ2026 թ. սեպտեմբերի 26, շաբաթ · 14:00–17:00

  • ՈՐՏԵՂ

    LumiSpace

  • ԼԵԶՈՒՆ

    Հայերեն

Կայացած

Կայացած

Lumiverse-ի «21-⁠րդ դարի գոյատևման հմտություններ» շարքի աշխատարաններից է։ Կարող ես ընտրել միայն այս թեման կամ փաթեթով մասնակցել չորս աշխատարանի՝ ութ շաբաթվա ընթացքում։ Ինչի մասին է շարքը →

Այս աշխատարանի մասին

Ի՞նչ անել, երբ խոսակցությունը վերածվում է վեճի, կամ երբ անընդհատ հետաձգում ես կարևոր մի խոսակցություն։ Կփորձենք հասկանալ՝ ինչ կա անհամաձայնության հետևում և ինչպես պատրաստվել դրան։

Harvard Negotiation Project-ի «Յոթ տարրերի» մոտեցմամբ կսովորենք տարբերել դիրքորոշումն իրական շահից, տեսնել այլընտրանքները և հասկանալ՝ ինչ է պետք, որ պայմանավորվածությունն աշխատի երկու կողմի համար։

Խաղարկվող իրավիճակների ու քննարկումների միջոցով կփորձենք լսել, նվազեցնել լարվածությունը և գտնել հնարավոր հաջորդ քայլերը։ Բեր մի դժվար խոսակցություն, որը կուզեիր ավելի լավ հասկանալ։

Աշխատարանը վարում է․

Յուրաքանչյուր թեմայի շուրջ աշխատում ենք մասնագետների հետ, որոնք այն գիտեն թե՛ ուսումնասիրությունից, թե՛ սեփական փորձից։

Արթուր Մարտիրոսյան

Արթուր Մարտիրոսյան

ԲԱՆԱԽՈՍ

Արթուր Գ. Մարտիրոսյանը CMPartners-ի (Քեմբրիջ, Մասաչուսեթս) ավագ խորհրդատու է և բանակցությունների մասնագետ՝ 30-ամյա փորձով։ 1994-ին նա միացել է Conflict Management Group-ին և տասնութ տարի աշխատել պրոֆեսոր Ռոջեր Ֆիշերի՝ Harvard Negotiation Project-ի հիմնադրի և «Getting to Yes» («Հասնել համաձայնության») գրքի հեղինակի հետ։ Նա նախագծել և ղեկավարել է բանակցային և ռազմավարական աջակցության ծրագրեր աշխարհի ամենաբարդ հակամարտություններում՝ Չեչնիայից և Հարավային Կովկասից մինչև Իսրայել-Պաղեստին, Իրաք և Կոսովո, ինչպես նաև վերապատրաստել է Fortune 500-ի տասնյակ ընկերությունների մենեջերների։ Նա ունի միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Yale University-ից։

ԿԱՐԴԱԼ ԱՎԵԼԻՆ

Արթուր Գ. Մարտիրոսյանը CMPartners-ի ավագ խորհրդատու է։ 1994-ին նա միացել է Conflict Management Group-ին և տասնութ տարի աշխատել պրոֆեսոր Ռոջեր Ֆիշերի՝ Harvard Negotiation Project-ի հիմնադրի հետ՝ զբաղվելով նախկին Խորհրդային Միության, Մերձավոր Արևելքի, Բալկանների, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի հակամարտություններով։ Որպես բանակցությունների մասնագետ իր 30-ամյա գործունեության ընթացքում նա ներգրավված է եղել բարդ էթնո-քաղաքական հակամարտությունների և ճգնաժամային բանակցությունների ռազմավարական աջակցության ծրագրերի մշակման և իրականացման մեջ, այդ թվում՝ Չեչնիայում, Հարավային Օսիայում և Աբխազիայում, Իսրայելում և Պաղեստինում, Իրաքում, Աֆղանստանում, Կոսովոյում, Հարավային Սուդանում, Նիգերիայում, Եթովպիայում և Կոլումբիայում։

2001-ից 2010 թվականներին նա ղեկավարել է Momentum Program. Leadership and Negotiation Culture Change in the Former Soviet Union ծրագիրը, իսկ 2001-ից 2009 թվականներին՝ Israeli–Palestinian Negotiation Partners ծրագիրը՝ ներգրավելով երկու կողմերի բարձրաստիճան որոշում կայացնողների խորհրդականներին բանակցային հմտությունների համատեղ գործընթացում։ Նրա կորպորատիվ հաճախորդների թվում են եղել Fortune 500-ի տասնյակ ընկերություններ։ 2016 թվականից նա Harvard Business Review Advisory Council-ի անդամ է, իսկ 2024-ին «Who's Who in America»-ն նրա անունն ընդգրկել է բանակցությունների ոլորտի մասնագետների իր ցանկում։ Նա ունի անգլիական գրականության և թարգմանության տեխնիկայի մագիստրոսի աստիճան Սանկտ Պետերբուրգի համալսարանից և միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան Yale University-ից։

Ինչ ենք փորձելու միասին

  1. Տարբերել կոնֆլիկտի կառավարումը, լուծումն ու վերափոխումը
  2. Հասկանալ անհամաձայնության մեջ հնչող դիրքորոշումների հետևում եղած շահերը
  3. «Յոթ տարրերի» մոտեցմամբ պատրաստվել դժվար խոսակցության
  4. Փորձել լարվածությունը նվազեցնելու և փոխադարձ ընդունելի տարբերակներ գտնելու ձևեր

Կարևոր մանրամասներ

  • ԵՐԲ

    ԿԱՅԱՑԱԾ ԱՇԽԱՏԱՐԱՆՆԵՐԸ2026 թ. սեպտեմբերի 26, շաբաթ14:00–17:00

  • ՈՐՏԵՂ

    LumiSpace65/5 Halabyan St, Yerevan 0078Բացել Google Maps-ում ↗

  • ՁԵՎԱՉԱՓ

    Առկա · 3 ժամ · նախնական փորձ չի պահանջվում

ՀԱՐՑԵՐ

Հարցեր, որ կարող են առաջանալ

Նախնական գիտելիքներ պե՞տք են։

Ոչ։ Սկսում ենք հիմնական գաղափարներից ու միասին աշխատում գործնական օրինակների վրա։ Տվյալ թեմայով փորձ ունենալը պարտադիր չէ։

Եթե կարող եմ հարցնել ChatGPT-ին, ինչո՞ւ գալ։

Պատասխանը կարդալն ու սեփական իրավիճակում փորձելը տարբեր փորձառություններ են։ Այստեղ կարող ես հարցեր տալ, ուրիշների հետ փորձել սովորածդ ու բանախոսից հետադարձ կապ ստանալ։

Ի՞նչ կարող է տալ երեք ժամը։

Կարող ես ավելի լավ հասկանալ թեման, փորձել գործնական մոտեցում ու հասկանալ՝ ինչից սկսել։ Հմտությունը զարգանում է դրանից հետո՝ շարունակական փորձով ու աշխատանքով։

Ի՞նչ լեզվով են անցկացվում աշխատարանները։

Հայերեն։ Որոշ տերմիններ և նյութեր կարող են անգլերեն լինել։

Որտե՞ղ են անցկացվում աշխատարանները։

LumiSpace-ում (Հալաբյան 65/5, Երևան 0078)։

Կարո՞ղ եմ հետ ստանալ գումարս։

Այո։ Եթե մասնակցես աշխատարանին և զգաս, որ այն քեզ օգտակար չէր, կապվիր մեզ հետ, և մենք ամբողջությամբ կվերադարձնենք տվյալ հանդիպման գումարը՝ առանց ավելորդ հարցերի։ Փաթեթների դեպքում գումարի վերադարձը կատարվում է անհատապես և վերաբերում է միայն կոնկրետ աշխատարանին կամ փաթեթի չօգտագործված մասին, ոչ թե արդեն իսկ հաճախած բոլոր հանդիպումներին։

ԲՈԼՈՐ ՀԱՐՑԵՐԸ