21ST CENTURY SURVIVAL SKILLSBY LUMIVERSE
ԱՆՎՃԱՐ ԱՌՑԱՆՑ ՎԵԲԻՆԱՐ

Հմտություններ՝ այսօրվա աշխարհում ապրելու համար

Ինչպե՞ս ենք սովորում, հասկանում մեր զգացմունքներն ու վարում դժվար խոսակցությունները։ Բանախոսների հետ կծանոթանանք չորս հմտությունների և դրանց նվիրված աշխատարաններին։

  • 2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի
  • 20:00–21:15 Երևանի ժամանակով
  • Առցանց
  • Հայերեն
  • Անվճար — գրանցումը պարտադիր է

Աշխարհը փոխվում է ավելի արագ, քան մենք հասցնում ենք հարմարվել

Տեխնոլոգիաները, մասնագիտությունները, սովորելու մեթոդները, հաղորդակցությունը և մարդկանցից սպասելիքները զարգանում են։ AI-ն արդեն իսկ փոխում է մեր աշխատանքը, ուսումը, ստեղծագործելու և որոշումներ կայացնելու ձևը։ Սակայն տեխնոլոգիան չի կարող փոխարինել մտածելու, ինքներս մեզ հասկանալու, ուրիշների հետ կապ հաստատելու և փոփոխություններին հարմարվելու մեր կարողությանը։

Մասնագիտական գիտելիքներն ու նոր գործիքներից օգտվելու կարողությունն այլևս բավարար չեն։ Մեզ նաև պետք է կարողանալ՝

  1. սովորել և վերասովորել ավելի արագ
  2. շարունակել առաջ շարժվել սխալներից ու ձախողումներից հետո
  3. կառավարել մեր էմոցիաները
  4. հասկանալ այլ մարդկանց
  5. հաղթահարել կոնֆլիկտները կառուցողական ձևով
  6. օգտագործել AI-ն գիտակցաբար և արդյունավետ
  7. մնալ ճկուն անորոշ իրավիճակներում

«21-⁠րդ դարի գոյատևման հմտություններ» ծրագիրը ստեղծվել է հենց այս կարողությունները զարգացնելու համար։

Մարդկային հմտություններ՝ հզորացված տեխնոլոգիաներով

«21-⁠րդ դարի գոյատևման հմտություններ» ծրագիրը համատեղում է մարդկային կարևոր կարողությունները այսօրվա տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունների հետ։ Մենք AI-ին չենք նայում որպես իրական կյանքից անջատ մի բանի. մենք ինտեգրում ենք AI գործիքները ուսման, անձնական զարգացման և գործնական խնդիրների լուծման մեջ։

Մասնակիցները սովորում են ոչ միայն օգտվել նոր տեխնոլոգիաներից, այլև այն, թե որտեղ և ինչպես կարող են այդ տեխնոլոգիաներն ուժեղացնել իրենց մտածողությունը, արագացնել ուսումը, բարելավել տեղեկատվության վերլուծությունը և օգնել ստեղծել զարգացման անհատականացված համակարգեր։

Ծրագիրը զարգանում է աշխարհին համընթաց. նոր տեխնոլոգիաներն ու մոտեցումները ներառվում են աշխատարաններում հենց որ հայտնվում են և ցույց տալիս իրենց գործնական արժեքը։

Ինչ սպասել վեբինարից

Բանախոսները կներկայացնեն չորս հմտություն՝ ինչու են դրանք կարևոր և ինչ ենք փորձելու աշխատարանների ընթացքում։ Կխոսենք նաև «Սովորել սովորել»-ի նախատեսվող առցանց տարբերակի մասին, որի ամսաթիվը դեռ որոշված չէ։ Վեբինարը վարում է Արշակ Ուլուբաբյանը։

Արշակ Ուլուբաբյան

ՎԱՐՈՂ

Արշակ Ուլուբաբյան

«21-⁠րդ դարի գոյատևման հմտություններ» շարքի համակարգող · 20+ տարվա փորձ տեխնոլոգիաների, ձեռնարկատիրության և կրթության ոլորտներում

Կբացի երեկոն՝ պատմելով «21-⁠րդ դարի գոյատևման հմտություններ» շարքի մասին, թե ինչու է այն ստեղծվել, ինչպես է գործում, ու կներկայացնի բանախոսներին։

Գևորգ Պողոսյան

Աճի մտածելակերպ

ԲԱՆԱԽՈՍ

Գևորգ Պողոսյան

Idram-ի և Prelaunch.com-ի համահիմնադիր · Lumiverse-ի գործադիր տնօրեն

Ի՞նչ կարող ես սովորել սխալից և ինչպե՞ս անել հաջորդ քայլը, երբ ինչ-որ բան դժվար է թվում։

2026 թ. հոկտեմբերի 17, շաբաթ

Աշխատարան: Աճի մտածելակերպ →
Նաիրի Արեգ Հացպանյան

Սովորիր սովորել

ԲԱՆԱԽՈՍ

Նաիրի Արեգ Հացպանյան

reArmenia-ի տեխնիկական տնօրեն · Lumiverse-ի AI ծրագրերի կրթական ճարտարապետ

Ինչպե՞ս սովորել հստակ նպատակով և AI-ի օգնությամբ կառուցել քեզ հարմար սովորելու ձև։

2026 թ. սեպտեմբերի 12, շաբաթ

Աշխատարան: Սովորել սովորել →
Աննա Թովմասյան

Էմոցիոնալ ինտելեկտ

ԲԱՆԱԽՈՍ

Աննա Թովմասյան

Քոուչ և ֆասիլիտատոր · վերապատրաստվել է Erickson Coaching International-ում

Ինչպե՞ս հասկանալ՝ ինչ ես զգում, և ինչպես է դա ազդում որոշումներիդ ու հարաբերություններիդ վրա։

2026 թ. սեպտեմբերի 19, շաբաթ

Աշխատարան: Հուզական ինտելեկտ →
Արթուր Մարտիրոսյան

Կոնֆլիկտների կառավարում

ԲԱՆԱԽՈՍ

Արթուր Մարտիրոսյան

30 տարվա փորձ բանակցություններում, որից 18-ը՝ Harvard Negotiation Project-ի հիմնադիր Ռոջեր Ֆիշերի հետ

Ի՞նչ կա անհամաձայնության հետևում, և ինչպե՞ս սկսել խոսակցությունը, որից խուսափում ես։

2026 թ. սեպտեմբերի 26, շաբաթ

Աշխատարան: Կոնֆլիկտների կառավարում →

Ինչ կսովորես

  1. որ մարդկային հմտություններն են դառնում ավելի ու ավելի կարևոր AI-ի դարաշրջանում
  2. ինչու միայն մասնագիտական գիտելիքներն ու տեխնոլոգիական գործիքներն այլևս բավարար չեն
  3. ինչպես օգտագործել AI-ն սովորելու և անձնական զարգացման համար
  4. որ սովորական դարձած արձագանքները կարող են սահմանափակել քո աճը
  5. որ հմտությունների զարգացման վրա արժե կենտրոնանալ առաջին հերթին
  6. ինչպես է աշխատում «21-⁠րդ դարի գոյատևման հմտություններ» ծրագիրը

Ո՞ւմ համար է այս վեբինարը

Մասնագետների, ձեռներեցների, ղեկավարների, ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի վստահ հաղթահարել փոփոխությունները, սովորել ավելի արդյունավետ, կառուցել ամուր հարաբերություններ և ավելի գիտակցված օգտագործել AI-ն։

ԱՆՎՃԱՐ ԱՌՑԱՆՑ ՎԵԲԻՆԱՐ

Վեբինարն ավարտվել է

Գրանցումն ավարտված է։ Կարող ես ծանոթանալ աշխատարանների թեմաներին ու ընտրել առաջիկա հանդիպումներից մեկը։

2026 թ. սեպտեմբերի 15, երեքշաբթի · 20:00–21:15 · Առցանց · Հայերեն · Անվճար — գրանցումը պարտադիր է